Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Սերժ Սարգսյանը Սանտյագոյում

Սերժ Սարգսյանը Սանտյագոյում
12.07.2014 | 21:51

Պաշտոնական այցով Չիլիի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 11-ին հանդիպել է Չիլիի նախագահ Միշել Բաշելետի հետ:
Մինչ այդ ՀՀ նախագահը ծաղկեպսակ է դրել Չիլիի ազգային հերոս գեներալ Բեռնարդո Օ’Հիգինսի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել:
Հայաստանի և Չիլիի նախագահները քննարկել են հայ-չիլիական միջպետական կապերի ամրապնդմանն ու համագործակցության զարգացման հեռանկար ունեցող մի շարք ոլորտներում համատեղ ջանքերի ներդրման հարցերի լայն շրջանակ:
Ափսոսանքով նշելով, որ Հայաստանի և Չիլիի միջև հարաբերությունները Հայաստանի անկախացումից ի վեր ցանկալի տեմպով չեն ընթացել, զրուցակիցները համակարծիք են եղել, որ ժամանակակից աշխարհում աշխարհագրական հեռավորությունն այլևս խոչընդոտ չէ, հատկապես երբ երկու ժողովուրդներն էլ իրենց զարգացման ուղին կառուցում են միևնույն արժեքների հիման վրա: ՀՀ նախագահն ընդգծել է, որ իր այցը միտված է լրացնել տարիների բացը և հարաբերությունների նոր փուլ սկսել:
Հանդիպմանը երկուստեք կարևորվել է Հայաստանի և Չիլիի միջև իրավապայմանագրային դաշտի ձևավորումը, որը, կողմերի համոզմամբ, նոր հնարավորություններ կբացի քաղաքական և առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման համար: Նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել է մեկ ամիս առաջ Երևանում կայացած առաջին բիզնես-սեմինարը, որի ժամանակ լատինաամերիկյան տարածաշրջանով հետաքրքրված հայ գործարարներին ներկայացվել են Չիլիի հետ գործարար կապեր հաստատելու հնարավորությունները:
Հեռանկարային է համարվել գյուղատնտեսության և հատկապես գինեգործության բնագավառում փոխգործակցությունը: Հայ-չիլիական համագործակցության ընդլայնման համատեքստում Հայաստանի և Չիլիի նախագահները ոչ պակաս կարևոր են համարել գիտակրթական, մշակութային, զբոսաշրջության ու սպորտի բնագավառներում փոխգործակցության երկուստեք խրախուսումն ու զարգացումը: Հատկապես այս ոլորտները կարող են նպաստել երկու բարեկամ ժողովուրդների միջև ակտիվ շփումներին ու փոխճանաչելիությանը:
ՀՀ նախագահի համոզմամբ, միջպետական կապերի ամրապնդման տեսանկյունից կարևոր է, որ Հայաստանի և Չիլիի դիրքորոշումները համամարդկային նշանակության կարևորագույն հարցերի շուրջ համահունչ են: Դրա վառ ապացույցը, ըստ Սերժ Սարգսյանի 2007-ին Չիլիի կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելն էր` շահելով աշխարհի համայն հայության անմնացորդ համակրանքն ու հարգանքը` որպես անկեղծ և հուսալի բարեկամ:
Երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման գործում նախագահներն ընդգծել են Չիլիում փոքրաթիվ հայ համայնքի համեստ, բայց միևնույն ժամանակ ուրույն դերակատարումը:
Հանդիպման ավարտին երկու երկրների նախագահների ներկայությամբ Հայաստանի և Չիլիի արտաքին գործերի նախարարները ստորագրել են «ՀՀ արտաքին գործերի նախարարության և ՉՀ արտաքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր: Չիլիի նախագահ Միշել Բաշելետի անունից՝ ի պատիվ պաշտոնական այցով Չիլիի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանի, տրվել է պաշտոնական ճաշ:
Իր բաժակաճառում նախագահ Միշել Բաշելետը ողջունել է ՀՀ նախագահին և նրա գլխավորած պատվիրակությանը Չիլիում, ընդգծել, որ իր համար մեծ պատիվ է և ուրախություն առաջին անգամ Չիլի պաշտոնական այց կատարած ՀՀ նախագահին հյուրընկալելը. «Ինչպես տեղյակ եք, պարոն նախագահ, դեռևս տասնիններորդ դարից հայերը եկել են Չիլի բնակություն հաստատելու: Ընդհանրապես, Չիլին այն երկիրն է, որը միշտ հանգրվան է տալիս այստեղ եկող մարդկանց: Նրանք լայնորեն ընդգրկվել և կարողացել են լավագույնս ինտեգրվել մեր հասարակությանը, քանի որ Չիլիի հասարակությունն ունի մեծ հանդուրժողականություն և հարգանք: Ծագումով հայ չիլիացիները մեծապես նպաստել են Չիլիի հասարակության կայացմանն ու զարգացմանը` ինչպես քաղաքական, տնտեսական, գործարար շրջանակներում, այնպես էլ մշակույթի և սպորտի բնագավառներում: Երբ ես պաշտպանության նախարար էի, այն ժամանակ մենք ունեինք ծովակալ Հեռնան Կույումջյան: Չիլին իր երախտագիտությունն է հայտնում այն աջակցության համար, որ հայազգի ներկայացուցիչները ցուցաբերում են:
Այսօր մեր դիվանագիտական հարաբերություններն արդեն հասել են հասունության մի շրջանի, որ մենք պետք է շարունակենք քաղաքականապես խորացնել: ՈՒզում ենք ևս մեկ քայլ անենք, որպեսզի կրճատենք աշխարհագրական հեռավորությունը: Պետք է չթողնենք, որ այդ հեռավորությունը մեզ իրարից բաժանի, այլ ընդհակառակը` կարողանանք աշխատել և առևտրի, և տնտեսության ոլորտներում: Չիլին կարողացել է տնտեսական հարաբերություններ զարգացնել շատ երկրների հետ և կնքել ազատ առևտրի պայմանագրեր` զարգացնելով նաև իր տնտեսությունը: Եվ մենք կարող ենք շարունակել նման համագործակցությունը` հաշվի առնելով Փոխըմբռնման հուշագիրը, որն այսօր ստորագրվեց մեր երկու արտգործնախարարությունների միջև: Այդ հուշագիրը մեզ հնարավորություն կտա ավելի պաշտոնականացնել մեր քաղաքական հարաբերությունները և խորհրդատվությունները, ճանապարհ բացել առևտրատնտեսական հարաբերությունների համար:
Հարգարժան պարոն նախագահ, ուզում եմ իմ գոհունակությունը հայտնել Ձեզ՝ այցի համար, այստեղ Ձեր ներկայության համար, որը մեզ հնարավորություն է տալիս քննարկելու և նոր ուղիներ փնտրելու համագործակցության համար:
Այժմ առաջարկում եմ բոլորս բաժակ բարձրացնենք Հայաստանի Հանրապետության և Չիլիի Հանրապետության միջև բարեկամության և մեր նոր համագործակցության համար»,- բաժակաճառի ավարտին ասել է Չիլիի նախագահը:

Դիտվել է՝ 852

Մեկնաբանություններ